Բաժիններ՝

iPhone 17 Pro-ն աշխարհում ամենաթանկը վաճառվում է Թուրքիայում

Գերմանիայի խոշորագույն բանկերից մեկը՝ «Deutsche Bank»-ը հրապարակել է 2026-ի «Աշխարհի գների քարտեզագրումը» զեկույցը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուսումնասիրվել և համեմատվել է «Apple-ի 256 ԳԲ iPhone 17 Pro» մոդելի պաշտոնական գները 41 երկրում:

ԱՄՆ-ում 256 ԳԲ iPhone 17 Pro-ի գինը գնահատվում է 1181 դոլար։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ մոդելն ամենաթանկ գնով վաճառվում է Թուրքիայում, իսկ ամենամատչելին՝ Ճապոնիայում։

Թուրքիայում iPhone 17 Pro-ի գինը հասնում է 2592 դոլարի, ինչը 2.2 անգամ բարձր է ԱՄՆ-ում առկա վաճառքի գնից։ Թուրքիայից հետո ամենաթանկը Բրազլիայում է՝ 2260 դոլար, Եգիպտոսում՝ 1872 դոլար և Հունգարիայում՝ 1826 դոլար։

Ամենամատչելի գինը Ճապոնիայում է՝ 1121 դոլար։ Ճապոնիային հաջորդում են Հարավային Կորեան ու ԱՄՆ-ն (1181 դոլար)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031