Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Իրանի խորհրդարան է ներկայացվել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ օրինագիծ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։
«Անցյալ երեկոյան, ամերիկյան անօդաչուների խոցման հետ միաժամանակ, պաշտոնապես Իրանի խորհրդարան է ներկայացվել «Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի անվտանգության և կայուն զարգացման ապահովման ռազմավարական միջոցներ» օրինագիծը», – գրել է նա։
Ազիզին ընդգծել է Թեհրանի մտադրությունը՝ «պաշտպանել իր կարմիր գծերը, հատկապես Հորմուզի նեղուցի կառավարման հարցում»։
«Սա առաջին քայլն է։ Առջևում սպասվում են հետագա միջոցներ», – հավելել է նա։
Օրինագծին նախ պետք է հավանություն տա խորհրդարանը, այնուհետև այն պետք է ներկայացվի Սահմանադրության պահապանների խորհրդի քննարկմանը, ապա՝ նախագահի ստորագրմանը:

