«Փաստորեն «ռուսական թակարդից» դուրս գալով մենք հայտնվում ենք թուրքերի տակ. ընտրությունը մերն է…». Գագիկ Համբարյան
Քաղաքագետ, պատմաբան Գագիկ Համբարյանը գրում է. «Որքա՞ն կարժենա Ադրբեջանի վառելիքային հուսալիությունը մեզ համար (լուսանկար)
Ադրբեջանի բռնապետը Շուշիում հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի համար հուսալի վառելիքի աղբյուր է…
Սա պատահական հայտարարություն չէ և մեսիջ է Նիկոլին, որ էլ ավելի սաստկացնի իր հակառուսական քաղաքականությունը և չվախենա վառելիքային դեֆիցիտից…
Վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում են լուրեր, որ գյուղմթերքի և սննդի՝ Հայաստանից ՌԴ ներկրկման արգելքից հետո Մոսկվան պատրաստվում է էներգետիկ ոլորտում ևս՝ հատկապես Հայաստան մատակարարվող գազի գնի հետ կապված փոփոխություններ անել և այն բարձրացնել… Ու հանկարծ այս ֆոնին Ադրբեջանի բռնապետը, ով միշտ աչքի է ընկել իր հայատյացությամբ, Նիկոլին վիրավորելով և Հայաստանի շանտաժելով, հայտարարում է, որ Բաքուն պատրաստ է հուսալի վառելիքի աղբյուր դառնալ մեզ համար…
Բոլորին էլ պարզ է, որ Բաքուն այդ ամենն անվճար չի անում և Նիկոլի ասած «ռուսական թակարդից» ազատվելու համար ի՞նչ է պահանջելու Հայաստանից… Համոզված եմ, որ դա կլինի մեր տարածքների և թուրքերով Հայաստանը բնակվեցնելու հաշվին… Դա է Բաքվի նոր պահանջների տրցակը, որը նա չի էլ թաքցնում և հասկացնում է, որ Սահմանադրության փոփոխուով իրենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չեն էլ ստորագրի…
Ադրբեջանի՝ Հայաստանի համար հուսալի վառելիքի աղբյուրը՝ անվճար պանիր է թակարդում դրված…
Դե ինչ՝ փաստորեն «ռուսական թակարդից» դուրս գալով մենք հայտնվում ենք թուրքերի տակ…
Ընտրությունը մերն է…»:


