Բաժիններ՝

Ինչ պետք է՝ Բակո Սահակյանը խոսել է Կարեն Միրզոյանի հետ. ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ

«Դա եղել է զուտ տեխնիկական վրիպում և չի արտահայտում ոչ նրա կարծիքը, և ոչ էլ, բնական է, Արցախի Հանրապետության, նրա իշխանությունների դիրքորոշումը ընդհանրապես մեր ապագայի նկատմամբ»,-ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանի հունիսի 12-ին «France 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում արտահայտած մտքերին: Հիշեցնենք, ԼՂՀ արտգործնախարարը, պատասխանելով այն հարցին, թե ինքը այլևս Արցախի՝ Ադրբեջանի մաս կազմելու հեռանկար չի՞ տեսնում, ասել է՝ «կան որոշ հեռանկարներ, կան որոշ հույսեր»:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի գնահատմամբ. «Դա կարևորագույն լրատվամիջոց է, և իհարկե որոշ սթրեսներ, և վերջին հարցն էլ՝ լեզվի հետ կապված որոշ խնդիրներ կային, ուղղակի արտգործնախարարն ուզել է ասել, որ Արցախի տեսլականը Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ, այլ ոչ թե նրա կազմում լինելու կամ չլինելու մասին է խոսքը: Իհարկե այդպիսի բան բացառված է և երբեք չի էլ լինելու: Մենք ունենք այդ դառը փորձը 70 տարի բռնակցված ենք եղել մի թշնամական կառույցի, և երբեք այդպիսի բան այլևս տեղի չի ունենա»:

Դավիթ Բաբայանը նաև հայտնեց, որ ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Իսկ թե ինչ են քննարկել, նա չմանրամասնեց. «Դա, իհարկե, արդեն մեր ներքին խոհանոցն է, բնական է, ինչ որ պետք է խոսվել է, բայց դրանով սահմանափակվենք, քանի որ պետք չէ այն նորից շահարկել և այդ խնդիրը նորից բարձրացնել»:

Ամբողջական հրապարակումը՝ այստեղ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս