Բաժիններ՝

Սաակաշվիլիի կուսակցության 4 անդամ կմասնակցի փրայմերիզին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը՝ «Միասնական ազգային շարժումը», որոշակիացրել է 4 թեկնածու, որոնք կմասնակցեն փրայմերիզին՝ հստակեցնելու համար նախագահական ընտրություններում կուսակցության նախագահին:

Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՄԱՇ-ի առաջնորդներից Գիորգի Վաշաձեն: Վերջինիս խոսքերով՝ փրայմերիզին մասնակցելու են խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն, պատգամավորներ Գիորգի Բարամիձեն, Զուրաբ Ջափարիձեն և Շոթա Մալաշխիան:

Վաշաձեն ընդգծել է, որ դա առաջին դեպքն է, երբ անցկացվում է ժողովրդավարական ճանապարհով նախագահի թեկնածուի հստակեցման նմանատիպ ընթացակարգ: Փրայմերիզը մեկնարկելու է վաղը Քութայիսում և կտևի մեկ ամիս: Հուլիսի 30-ին էլ կհայտարարվի ՄԱՇ-ի նախագահի թեկնածուի անունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս