Բաժիններ՝

Նախորդ տարի ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 174-ում չեն գրանցվել մահապատժի դեպքեր. Բան Կի Մուն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է արել վերջ դնել «անմարդկային ու անարդար պրակտիկային»՝ մահապատժին:

Երեկ երեկոյան ելույթ ունենալով ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցած հատուկ նիստում՝ Բան Կի Մունը հիշեցրել է, որ նախորդ տարի ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 174-ում չեն գրանցվել մահապատժի դեպքեր:

Բան Կի Մունի խոսքերով՝ ՄԱԿ ԳԱ-ն նման կոչով հանդես է եկել 2007 թվականին, և դրանից հետո մահապատժից հրաժարվել է 6 երկիր՝ Արգենտինա, Բուրունդի, Գաբոն, Լատվիա, Տոգո ու Ուզբեկստան:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ողջունում է այդ միտումը՝ մյուս երկրներին կոչ անելով հետևել նրանց օրինակին: Նշվում է, որ ներկայումս մահապատիժը գործում է ԱՄՆ նահանգներից 32-ում: Վերջին երեք տասնամյակում ԱՄՆ-ում մահապատժի է ենթարկվել 1300 հանցագործ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս