Բաժիններ՝

Դիարբեքիրում բախումներ են գրանցվել. կա 2 զոհ

Haqqin.az-ի փոխանցմամբ`Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում գտնվող Դիարբեքիրի նահանգում երեկ բախումներ են գրանցվել տեղաբնակների ու անվտանգության ուժերի միջև:

Բախումների պատճառը Ժանդարմերիայի կողմից նոր ամրացված շրջանի կառուցումն է: Բախման հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել է 7 մարդ: Ոստիկանների թվում չկան տուժածներ:

Բախումները սկսվել են այն բանից, երբ մի շարք ցուցարարներ մոլոտովյան կոկտեյլներ են նետել շինհրապարակի վրա: Ժանդարմները նրանց կարգադրել են հեռանալ, սակայն նրանց վրա նետել են քարեր:

Ժանդարմները ցուցարարների նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ: Նշվում է, որ ցուցարարների թվում եղել են քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության համակիրներ: Երկու մարդու զոհվելու պատճառներն անհայտ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս