«Ռեգիոնում առկա ներուժը բավարար է ՀՀ-ն էներգետիկ տրանզիտ օղակի վերածելու համար». Դեսպան Շիրղոլամի

«Մենք ուրախ ենք, որ ի հեճուկս վերջերս հայ-ռուսական հարաբերություններում ի հայտ եկած որոշակի մարտահրավերների, այս պահին տեսնում ենք, որ այդ հարաբերություններում դրական միտումներ են առկա։ Պարոն Փաշինյանն էլ օրերս այցելել էր Ռուսաստան, որի շրջանակներում կարծես արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ խոսելով Ռուսաստանի հայտարարության մասին, ըստ որի՝ պատրաստ է ՀՀ-ում նոր ատոմակայան կառուցել։

Դեսպանի խոսքով՝ էներգետիկայի ոլորտում առհասարակ Հայաստանի և Իրանի միջև քննարկումները տարբեր մակարդակներում մշտապես ընթանում էին, վերջերս էլ տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահի այցը Հայաստան, հանդիպումների ընթացքում ևս քննարկվել են հետագա էներգետիկ համագործակցությունները։

«Այս նոր քննարկումները և գաղափարներն առնչվում են թե՛ գազի, թե՛ էներգետիկ ոլորտին։

Կարծում եմ՝ այս տարածաշրջանում առկա ներուժը միագամայն բավական է նրա համար, որ հաշվի առնելով այն իրականությունը, որ Հայաստանը մի կողմից հարևան է Իրանին, ով նավթի ու գազի պաշարներով աշխարհում երրորդ երկիրն է, նաև կա Ռուսաստանը, որն այս ոլորտում ևս ազդեցիկ երկրներից մեկն է։ Կարծում եմ՝ այս ամբողջ ներուժը հնարավորություն է տալիս և միամյանց լրացնելով կարող են Հայաստանը վերածել էներգետիկ ոլորտի և այդ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի»,- շեշտեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031