Բաժիններ՝

Կարկուտի «խերը». պարենային ապրանքների գները չեն էժանացել

Սովորաբար գյուղատնտեսական տարվա ակտիվացմանը զուգընթաց սպառողական շուկայում զգալի գնանկում էր արձանագրվում, մասնավորապես հունիսից նախորդ ամիսների համեմատ գները նվազում էին 3% և ավելի: Այս տարի գնանկումը չափազանց փոքր է՝ 2013թ. հունիսին մայիսի համեմատ պարենային ապրանքներն էժանացել են ընդամենը 0.6%-ով: Սա, ամենայն հավանականությամբ, կարկուտի հասցրած վնասի և էներգակիրների թանկացման հետևանքների սպասումների պատճառով է:

Ազգային վիճակագրական ծառայության կողմից դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում հունիսին մայիսի համեմատ գրանցվել է 0.3%-ից մինչև 8.1% (բանջարեղեն և կարտոֆիլ) գնանկում, իսկ մյուս 7-ում` 0.1-2.1% գնաճ: Չնայած ամսական կտրվածքով բանջարեղենի և կարտոֆիլի գնանկմանը, տարեկան կտրվածքով դրանք թանկացել են 17.9%-ով:

Միրգը 1 տարում թանկացել է 18.4%-ով, իսկ 1-ամսյա կտրվածքով գրանցվել է 0.4% գնանկում:

2013թ. հունիսին 2012թ. հունիսի համեմատ շաքարավազի հանրապետական միջին գինը նվազել է 9.2%-ով, իսկ 2013թ. մայիսի համեմատ` 1.0%-ով:

Անցած տարվա հունիսի համեմատ այս տարի հունիսին զգալի թանկացել են նաև կենդանական և բուսական յուղերը՝ 10.2%, կաթնամթերքը՝ 10.1%, մսամթերքը՝ 4.2%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս