Թեհրանում հանդիպել են Փաշինյանն ու Փեզեշքիանը

Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Լուրը հրապարակվել է վարչապետի կայքում։

Երկրների ղեկավարների վերահաստատել են հարաբերությունների բարձր մակարդակն ու ռազմավարական կապերը զարգացնելու պատրաստակամությունը։

«Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ՝ կարևորելով խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Փաշինյանը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը վշտակցում է Իրանի ժողովրդին։

Փեզեշքիանն էլ շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելու համար։ Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր է գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշումը և ցուցաբերած մարդասիրական աջակցությունը։

Փեզեշքիանը նաև շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթելու առթիվ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031