Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չի ընդունել բանաձևը, որտեղ ասվում էր, որ Վաշինգտոնի վարչակազմը չպետք է թույլ տա ամերիկյան ուժերի մասնակցությունը Լիբանանի մարտական գործողություններին։

Փաստաթղթի օգտին քվեարկել է 189 կոնգրեսական, դեմ՝ 235-ը։ Բանաձևում ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է յոթ օրվա ընթացքում «դուրս բերի ԱՄՆ զինված ուժերը Լիբանանում իրականացվող ցանկացած մարտական ​​գործողություններից»։ Փաստաթղթի հեղինակ դեմոկրատ օրենսդիրները խոստովանել են, որ ամերիկյան ուժերն այժմ չեն մասնակցում Լիբանանում մարտական գործողություններին և նրանց նպատակն է թույլ չտալ դա։

Ավելի վաղ Իրանի ներկայացուցիչներն ԱՄՆ-ի հետ  բանակցություններում պահանջել էին լիակատար հրադադար Լիբանանում և իսրայելական զորքերի դուրսբերում՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում Թեհրանը կրկին կփակի Հորմուզի նեղուցը։ Հունիսի 26-ին ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի պաշտոնատար անձինք հայտարարել են շրջանակային համաձայնության մասին, որը կողմերը ձեռք են բերել բանակցությունների հինգ փուլից հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031