Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է 9-րդ գումարման ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել է Մանավազյանը:
Հուլիսի 2-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փակ նիստ կանի և կընտրի խմբակցության ղեկավար:
Օրեր առաջ էլ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում՝ հունիսի 25-ին, փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը:

