Ուելսի արքայադուստրը 24 ժամում բարձրացել է Մեծ Բրիտանիայի 3 ամենաբարձր գագաթները՝ քաղցկեղի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելու նպատակով

Ուելսի արքայադուստր Քեյթը հանգստյան օրերին հաջողությամբ իրականացրել է «Three Peaks Challenge» արշավը՝ աջակցելու այն հիվանդանոցին, որտեղ երկու տարի առաջ քաղցկեղի դեմ բուժում էր ստացել․ գրում է CNN-ը։

Արշավի շրջանակում պահանջվում էր բարձրանալ Անգլիայի, Շոտլանդիայի և Ուելսի երեք ամենաբարձր լեռները 24 ժամվա ընթացքում։

Արքայադուստր Քեյթը նշել է, որ արշավն իրականացրել է՝ աջակցելու Չելսիում գտնվող The Royal Marsden Cancer Charity բարեգործական կենտրոնին, որը զբաղվում է քաղցկեղի բուժմամբ։

«Շատերն են ինձ հարցրել՝ ինչու եմ մասնակցում այս արշավին: Պատճառը մասամբ անձնական է․ ես անչափ երախտապարտ եմ այստեղ լինելու համար, և որ ունեմ բավական ուժ այս բլուրները բարձրանալու համար», – ասել է նա կիրակի հրապարակված տեսաուղերձում։

44-ամյա Քեյթը 2024 թվականի մարտին հայտարարել էր, որ իր մոտ ախտորոշվել է քաղցկեղ, և որ ինքը քիմիաթերապևտիկ բուժում է ստանում։ Մոտ մեկ տարի անց նա հայտնել էր իր վիճակի կայունացման մասին։

Այդ ժամանակից ի վեր Քեյթն աստիճանաբար վերադառնում է արքայադստեր իր պարտականություններին։ Նա ակտիվորեն ներգրավված է The Royal Marsden կենտրոնի աշխատանքներում՝ փորձելով աջակցել մարդկանց, որոնց մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Անցյալ տարի Քենսինգթոնյան պալատը հայտարարել էր, որ արքայադուստրն ու նրա ամուսինը՝ արքայազն Ուիլյամը, դարձել են բարեգործական կազմակերպության համատեղ հովանավորը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930