Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մեկնել է Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ երեքշաբթի սպասվում են ամերիկա-իրանական բանակցություններ, հաղորդում է CNN-ը։
«Ուիթքոֆն այժմ ճանապարհին է դեպի Դոհա», – հեռուստաալիքը հայտնել է՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյաների։
CNN-ը նշում է, որ տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք Ուիթքոֆին ուղեկցում է ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր երեքշաբթի Դոհայում նախատեսված ամերիկա-իրանական բանակցությունների մասին։ Սակայն Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային այնուհետև հայտարարել է, որ առաջիկա օրերին Թեհրանը Կատարում ամերիկյան կողմի հետ շփումներ չի նախատեսում։

