Ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ կկիրառվեն «Ծառայության դադարեցում» և «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հունիսի 29-ի հերթական նիստում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Այս մասին տեղեկացրել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ նիստը նախագահել է ՆԳՆ գլխավոր քարտուղար Տիգրան Ենոքյանը։

Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարողը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 2 ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», իսկ ոստիկանության 2 և փրկարար ծառայության 1 ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930