Բաժիններ՝

Ներկայացվել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը

Վերլուծական Opta պորտալը կազմել և հրապարակել է 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի խորհրդանշական հավաքականը։

Հավաքականում տեղ են գտել ինչպես համաշխարհային ֆուտբոլի գլխավոր աստղերը, այնպես էլ մրցաշարի գլխավոր բացահայտումներից մեկի՝ Կաբո-Վերդեի հավաքականի միանգամից երկու ներկայացուցիչ։

ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը՝ ըստ Opta-ի.

Դարպասապահ. Վոզինյա (Կաբո-Վերդե)

Պաշտպաններ. Մարվեն Սենայա (Գանա), Պաու Կուբարսի (Իսպանիա), Դինեյ Բորժես (Կաբո-Վերդե), Կեիտո Նակամուրա (Ճապոնիա)

Կիսապաշտպաններ. Ուեսթոն Մաքքենի (ԱՄՆ), Պեդրո Վիտե (Էկվադոր)

Հարձակվողներ. Լիոնել Մեսսի (Արգենտինա), Վինիսիուս Ժունիոր (Բրազիլիա), Կիլիան Մբապե (Ֆրանսիա), Էռլինգ Հալանդ (Նորվեգիա)

Հիշեցնենք, որ Հյուսիսային Ամերիկայում ընթացող ԱԱ-2026-ի խմբային փուլն ավարտվել է այսօր՝ հունիսի 28-ին։ 32 հավաքականներ նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգիր և ձևավորել 1/16 եզրափակիչի զույգերը։

Armsport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930