Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ

Հարավային Կորեան կործանիչներ է բարձրացրել օդ, երբ մոտ 10 չինական և ռուսական ռազմական ինքնաթիռներ կարճ ժամանակով մտել են երկրի ՀՕՊ նույնականացման գոտի։ Այդ մասին տեղեկացնում է Deitsche Welle-ն։

Սեուլի որոշումը պայմանավորված է եղել ցանկացած անկանխատեսելի հանգամանքներին պատրաստվելու նկատառությամբ։ ՀՕՊ նույնականացման գոտին սահմանված է այնպես, որ օտարերկրյա ինքնաթիռները պարտավորվեն նույնականացնել իրենց՝ այդպիսով կանխելով պատահական բախումները:

Հարավային Կորեայի ԶՈՒ գլխավոր շտաբը խոստովանել է, որ ինքնաթիռները մտել են օդային պաշտպանության նույնականացման գոտի Չինաստանի և Ռուսաստանի միջև համատեղ օդային զորավարժությունների ժամանակ: Ռուսաստանի և Չինաստանի իշխանությունները դեռ որևէ մեկնաբանություն չեն արել միջադեպի վերաբերյալ:

Սա նման առաջին միջադեպը չէ։ 2025 թվականի դեկտեմբերին չինական և ռուսական ինը ռազմական ինքնաթիռների հայտնվելը նույն գոտում խիստ քննադատության արժանացավ Հարավային Կորեայի և Ճապոնիայի կողմից։ Հարավային կորեան բողոքի նոտա հղեց  Պեկինին և Մոսկվային, իսկ Տոկիոն լուրջ մտահոգություն հայտնեց միջադեպի կապակցությամբ։ Չինաստանն ու Ռուսաստանը պատասխանել էին՝ բացատրելով, որ թռիչքները Խաղաղ օվկիանոսի համատեղ պարեկային գործողությունների մաս էին կազմել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930