Դավութօղլուն ու Լավրովը քննարկել են Սիրիայի հարցը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ այդ հեռախոսազրույցը կայացել է Լավրովի պահանջով: Հեռախոսազրույցի ժամանակ արտգործնախարարները գլխավորապես քննարկել են Սիրիայի հարցը:

Լավրովը Դավութօղլուին իրազեկել է դրանից մեկ օր առաջ Ժնևում տեղի ունեցած Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման մանրամասների մասին, որում քննարկվել են Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսի («Ժնև 2») անցկացման հարցը:

Դավութօղլուն իր հերթին Լավրովի իրազեկել է նախորդ շաբաթվա վերջին Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպման մանրամասների մասին: Դավութօղլուն ու Լավրովը պայմանավորվել են Սիրիայի հարցի քննարկումը շարունակել հաջորդ շաբաթվա սկզբին, երբ նրանք կգտնվեն Բրունեյում:

Տեսանյութեր

Լրահոս