Թրամփը վստահեցնում է՝ Իրանը կվերահսկվի համապատասխան պահին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ներկայում գտնվում է Իրանի հետ համաձայնագրի կնքման գործընթացում և կտեսնեն, թե ինչ արդյունք կտա դա։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներին Իրան ուղարկելու հարցում շտապելու կարիք չկա, սակայն համապատասխան պահին նրանք կայցելեն երկրի միջուկային օբյեկտներ։
«Շտապելու կարիք չկա։ Բայց նրանք կլինեն այնտեղ ճիշտ ժամանակին», — ասել է նա՝ անդրադառնալով հարցին, թե երբ են տեսուչները այցելելու Իրանի միջուկային օբյեկտները։
Արձագանքելով իրանական կողմի հայտարարություններին, թե նման պայմանավորվածություն չկա, Թրամփը նշել է․ «Նրանք սխալվում են»։ «Նրանք գիտեն, որ սխալվում են», — հավելել է նա՝ լրագրողների հարցերին պատասխանելիս:

