Իլոն Մասկի հրապարակած ցանկում Թուրքիան ևս կա

X -ի օգտատերերից մեկը հրապարակել է 2025-ին սոցմեդիայում արված հրապարակումների պատճառով ամենաշատ ձերբակալություններն ունեցող երկրների ցանկը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Համաձայն այս ցանկի՝ Մեծ Բրիտանիան սոցցանցերում կատարված գրառումների պատճառով ավելի շատ մարդ է ձերբակալել, քան Չինաստանը, Ռուսաստանը և Թուրքիան միասին վերցրած: Այդ ցուցակում Թուրքիան զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Աշխարհում առաջին տրիլիոնատեր, ամերիկացի գործարար Իլոն Մասկը սոցանցի իր հարթակում կիսվել է այդ ցանկով և գրել. «Քաղաքական գործիչները մարդկանց բանտ են նստեցնում՝ իրենց սեփական հանցանքները թաքցնելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930