Ինչպե՞ս զարգացնել բիզնեսը լիզինգի միջոցով

Ակբա բիզնես ակումբում գործարարները քննարկել են բոլոր առավելություններն ու հեռանկարները, որոնց հնարավոր է հասնել բիզնեսում լիզինգի միջոցով։

Ակումբում լիզինգի բոլոր առավելություններն ու ընձեռած հնարավորությունները գործարարներին ներկայացրել են Հայաստանի լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանն ու ընկերության մատակարարների հետ համագործակցության բաժնի ղեկավար Վահագն Շմավոնյանը։

Ակբա բիզնես ակումբում գործարարները ոչ միայն հնարավորություն են ստանում ծանոթանալ բիզնեսի կառավարման և զարգացման արդյունավետ լուծումներին ու գործիքներին, այլև ձեռք են բերում նոր գործընկերներ, զարգացնում գործարար հարաբերությունները, խորհուրդներ ստանում բիզնեսի տարբեր ոլորտների լավագույն մասնագետներից։

Ակբան առաջինն է բանկային համակարգում, որը ձեռներեցության զարգացման և նոր գործարար մշակույթ ձևավորելու համար հիմնել է բիզնես ակումբ՝ գործարարների համար դառնալով կարևոր հարթակ փորձի փոխանակման և բիզնես թեմաների քննարկման համար։

Կարդացեք նաև

«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։

«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են.

  • մասնակցել անվճար բիզնես դասընթացների,
  • դառնալ Ակբա բիզնես ակումբի անդամ,
  • օգտվել acba.am օնլայն բիզնես հարթակի հնարավորություններից,
  • առավել ճանաչելի դարձնել սեփական արտադրանքը՝ մասնակցելով «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930