Նիկոլի ավազի ժամացույցը շուռ տված է. եկել է «պարտքերը» տալու ժամանակը. Նաիրա Զոհրաբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Նաիրա Զոհրաբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Իմ լրագրողական ու քաղաքական կենսագրության մեջ այս որակի ընտրություններ, որը մինչև ընտրություններն ուղեկցվում էին տոտալ տեռորով, ատելության խոսքով ու սպառնալիքներով, ես չեմ տեսել: Ըստ էության, այս մարդիկ՝ իշխանությունը, հայտարարում են, որ նրանք, ովքեր իրենց ձայն չեն տվել, ընդդիմությանն ընտրել են կաշառքով: Մեզ բոլորիս, փաստորեն, անվանում են կաշառքով ընտրության գնացածներ: Եթե այն, ինչ տեղի է ունեցել այս ընտրությունների ընթացքում, մի կոմպոնենտը լիներ նախկին իշխանությունների ժամանակ, մենք ստանալու էինք այն գնահատականները, որոնք ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը տալիս է կեղծված ընտրությունների ժամանակ: Բայց այս անգամ նման բան տեղի չունեցավ:
  • Նիկոլն իր թերթում՝ «Հայկական ժամանակում» աշխատելու տարիներին Վահագն Հովակիմյանին ասում էր՝ քեզնից ի՞նչ լրագրող, ֆայլաբազարից սվաղ անող բերեմ, քեզնից լավ կգրի: Հիմա Վահագնը, փաստորեն, լավ յուրացրել է սվաղի նրբությունները:
  • Ձեռքս կկտրեմ, եթե առաջիկա 50 տարում Հայաստանը դառնա Եվրամիության անդամ: Մի քանի օրից ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն է գալիս Հայաստան, և վստահ եմ, որ խայտառակ ընտրությունների մասին որևէ խոսք չի լինելու: Փոխարենը՝ հերթական անգամ իմ սիրելի Բաբկեն Թունյանի հարևան Պողոսը կասի՝ բեզվիզ ենք ստանալու… Բայց որ հարցնում ես՝ որ ստանաս, ի՞նչ ես անելու, պատասխան չկա:
  • Գյուղացիներն ամբողջ գյուղերով վարկի տակ ճռռում են, բերքը կորցնում են, վերավաճառողները կոպեկներով ապրանքը վերցնում են, թանկ գնով վաճառում, բայց գյուղացիները չեն խոսում, վախենում են, ասում են՝ քաղաքականությամբ չենք զբաղվում: Բա ո՞նց եղավ, որ ծաղիկը Եվրոպայի փոխարեն՝ հայտնվեց «Երևան Սիթիում»:
  • Սիրելի գյուղացիներ, ես ավանակ եվրոպացի, որ մեկ կիլոգրամը 40 եվրոյով ծիրան գնի, չեմ տեսել: Իսկ եթե ձեր ծիրանն ինչ-որ հրաշքով հասնի Եվրոպա, դրա ինքնարժեքը հենց այդքան էլ լինելու է:
  • Ժողովուրդը գնաց և քվեարկեց, աննախադեպ մասնակցություն եղավ վերջին 3 ընտրությունների ժամանակ, և Նիկոլը չստացավ սահմանադրական մեծամասնություն: Ժողովուրդը գնաց և մերժեց այս ռեժիմը, և բոլորս հասկանում էինք, որ վերարտադրվելը Նիկոլի համար կյանքի հարց է: Այսօր ադրբեջանական իսթեբլիշմենթն է հաշվում՝ քանի ձայն է պակասում այս պառլամենտում Փաշինյանին՝ սահմանադրական մեծամասնություն ստանալու համար, և հուսով են, որ նա կհասնի դրան:

Կարդացեք նաև

  • Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը ոսկերչական աշխատանք պիտի անեն իրենց ցուցակներից մարդագողություն թույլ չտալու համար, որ չիրականանա ադրբեջանական երազանքը:
  • Միջազգային հանրության համար անչափ կարևոր է, որ ընդդիմությունը մանդատները վերցնի, որ լինի այդ վինետկան՝ իշխանություն-ընդդիմություն պատկերը: Նիկոլի առջև խնդիր են դրել՝ ուզում եք՝ ահաբեկեք, ուզում եք՝ խնդրեք, մենակ այնպես արեք, որ ընդդիմությունը գա Խորհրդարան: Ես չեմ ասում՝ պետք չի վերցնել մանդատները, որովհետև չեմ տեսնում այն էլեկտրականացված էներգետիկան, որով հնարավոր է փողոց գեներացնել: Կարելի է շատ ազնիվ լինել ու ասել, որ մեկը մյուսին չի բացառում՝ կարելի է և՛ մանդատ վերցնել, և՛ փողոցային պայքար սկսել:
  • Խորհրդարան անցած ընդդիմադիրներն էլ են ասում՝ էս Խորհրդարանը լեգիտիմ չէ: Բա եթե լեգիտիմ չէ, մանդատները վերցնում եք, որ ի՞նչ անեք, որ աշխարհի առջև լեգիտիմացնե՞ք ոչ լեգիտիմ ինստիտուտը: Այնպես որ, շատ բարդ ընտրության առաջ է կանգնած ընդդիմությունը: 
  • Ընտրություններից անցել է 10 օր, բայց ընդդիմության լիդերները դեռ լուռ են: Էս լռությունը հասկանալի չէ: Ինչի՞ն են սպասում՝ ՍԴ-ի որոշմա՞նը: Ես այս պահին որևէ ռեալ բովանդակային ձևակերպված խոսք չեմ լսել, որ՝ վերցնում ենք մանդատները, գնում ենք Ազգային ժողով՝ պայքարն այնտեղ նույնպես շարունակելու:
  • Բացառո՞ւմ եք, որ ցուցակներում կարող են լինել գեղամնազարյաններ: Շատ ռիսկային է: Ընդդիմությունը պետք է հնարավոր բոլոր ֆորս մաժորները հաշվարկի, նաև այն, որ Նիկոլն իրենցից մարդ է գողանալու: Չի կարելի կանգնել ու հերոսական հայտարարել՝ ինձնից մարդ չեն գողանալու: Այո՛, Նիկոլը չի կատարել այն պարտավորությունը, որը ստանձնել է Ալիևի, Էրդողանի և Արևմուտքի առաջ, ուստի ընդդիմությունը պետք է գնա վատթարագույն սցենարով՝ ի՞նչ եմ անելու ես, եթե իմ ցուցակից մարդ գողանան: Նույն այդ վստահների ծոցից են ծնվել Գեղամ Նազարյանն ու Իշխան Զաքարյանը:
  • Մենք հասկանում ենք, որ նստած ենք ուղղակի պայթող տակառի վրա, և ամեն օր կարող է այդ սոցիալական բունտը լինել, որովհետև դու ամեն օր մարդկանց չես կարող խաբել, որ քո վարդը գնացել է Լեհաստան, բայց դրանք հայտնվեն «Երևան սիթիում» 1445 դրամով: Ռուսաստանի հետ հարաբերությունները գնալով սրվում են: Երեկ էլ, երբ հայտնի դարձավ Մարթա Կոսի այցի մասին, հայտարարությամբ հանդես եկավ Նարիշկինը՝ կրկին հայ ժողովրդին հորդորելով հաշվի առնել այն հետևանքները, որոնք կարող են լինել Հայաստանի համար, եթե Հայաստանը շարունակի իր սիրախաղը ԵՄ-ի հետ ու շարունակի հակառուսական ռևերանսները:
  • Կուզենամ, որ ընդդիմության վրա պրեսինգ չլինի, ու թողնենք, որ իրենք իրենց որոշումները կայացնեն, բայց, կրկնում եմ, բոլոր ռիսկերը պետք է հաշվի առնվեն: Վատ էր, բայց պարզվեց, որ իրենք Պլան Բ չունեն: Բայց դեռ ժամանակ կա, կարելի է ունենալ այդ պլանը, այլապես հերթական անգամ դառնալու են мальчик для битья: Ցանկացած լուծում պետք է արտացոլի վերջնակետը՝ ոնց ենք հասնելու Նիկոլի հրաժարականին, և դա չպետք է ձգվի մինչև 2031թ.: Պետք չէ գնալ Ազգային ժողով ու Նիկոլին հերոսական հարցեր տալ, որ նա էլ փաթեթավորի ու իրենց մտցնի իր օրակարգի մեջ:
  • Ռուսական գազը մենք սահմանին ձեռք ենք բերում 177 դոլարով, Ռուսաստանը կթանկացնի ու մեզ կվաճառի 700 եվրոյով: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է լինելու այդ ժամանակ: Հայաստանի տնտեսությունն ազատ անկման ռեժիմով ջարդուփշուր է լինելու, ու դրա փլատակների տակ մնալու է ՀՀ քաղաքացին: Ուկրաինայում ևս ամեն ինչ սկսվել է այսպես:
  • Եթե քո գազի վինտիլը լինի Ալիևի ձեռքում, դա երկիրը ներսից պայթեցնելու ամենահեշտ ճանապարհն է լինելու:

  • Հիքմեթ Հաջիևն ամենամոլի, ամենանողկալի հակահայերից մեկն է, և հենց դրան էին բերել Ռուբեն Վարդանյանի կողմից այդքան ներդրում արված Դիլիջանում: Վստահ եմ՝ Հաջիևը հատուկ է պահանջել իրեն հենց Դիլիջան տանել: Զարհուրելի է, երբ ընտրություններից հետո առաջին պաշտոնական արտասահմանյան պատվիրակությունը, որը մտել է Հայաստան, ադրբեջանական է: Նիկոլ Փաշինյանը չի ստացել այն, ինչ իրենից ակնկալվում էր, և խաղը նոր է սկսվում: Հականիկոլական Ճամբարը ոսկերչական ճշտությամբ աշխատեց:
  • Նիկոլի ավազի ժամացույցը շուռ տված է. Նիկոլի ժամանակը սպառվում է: եկել է «պարտքերը» տալու ժամանակը, բայց դա մեր հայրենիքի ու մեր ինքնիշխանության հաշվին է լինելու, ուստի եկել է նաև մեր ողջ ընդդիմադիր դաշտի համախմբման ու միասնական քայլեր անելու ժամանակը: Կանեն, այո՛, խաղը նոր կսկսվի, չէ, ուրեմն խաղն ավարտված է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930