Ժերար Դեպարդիեն վթարի է ենթարկվել
Viva.ua կայքի հաղորդմամբ՝ օրերս Մոսկվայում վթարի է ենթարկվել միկրոավտոբուսը, որում գտնվել է նաև ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն: Կայքի հաղորդմամբ՝ դերասանը վերադառնալիս է եղել ֆիլմի նկարահանումներից: Վթարի արդյունքում նկարահանող խմբից վեց մարդ տուժել է. նրանք ստացել են տարբեր վնասվածքներ:
Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ավտոբուսի վարորդը վարորդական իրավունք չի ունեցել: Ներկա պահին ոստիկանները փորձում են ճշտել մանրամասները: