Բաժիններ՝

Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Ռուսաստանի կողմից հունիսի 15-ին իրականացված հարձակման հետևանքով վնասներ են արձանագրվել Կիև-Պեչորյան մայրավանքի տարածքում։ Մասնավորապես, ռուսական դրոնի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել մայրավանքի գլխավոր եկեղեցու՝ Վերափոխման տաճարի տանիքում։ Այս մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ նշելով, որ չկան զոհեր կամ վիրավորներ։

«Շատ ծանր լուր է։ Ռուսաստանը հարվածել է Կիև-Պեչորյան մայրավանքի տարածքին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտին և Ուկրաինայի ու աշխարհի ամենանշանակալի հոգևոր և մշակութային հուշարձաններից մեկին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ուկրաինայի փոխվարչապետ Տատյանա Բերեժնայան։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նաև տեղեկացրել է, որ ռուսական հարձակման հետևանքով մայրաքաղաքի հյուսիսում 140,000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության։

Ուկարինական ԶԼՄ-ները հայտնել են, որ Կիևի տասը շրջաններ տուժել են Ռուսաստանի վերջին հարձակման հետևանքով։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ գիշերը ոչնչացվել է 123 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Մոսկվայի մարզի վրա։ Մասնավորապես, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի ուղղությամբ թռչող չորս անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930