Հաջիևը վերջնագի՞ր էր բերել Հայաստան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.

Հայաստանում խորհրդարանի ընտրության վերջնական պաշտոնական արդյունքի հրապարակման օրը, այսինքն` քվեարկությունից մեկ շաբաթ անց, Հայաստանում է Իլհամ Ալիևի օգնական, Ադրբեջանի դե ֆակտո ԱԳ նախարար Հաջիևը: Այդ մասին հաղորդագրություն ու լուսանկար տարածել է Հայաստանի ԱԽ քարտուղարի գրասենյակը:

Հաջիևը Դիլիջանում հանդիպում է ունեցել ԱԽ քարտուղար Գրիգորյանի հետ: Հաջիևի «գիծը» Հայաստանում Գրիգորյանն է: Ըստ հաղորդագրության, քննարկել են այսպես ասած խաղաղության գործընթացի շարունակության, և «քաղհասարակությունների միջև վստահության» մեխանիզմի առաջմղման հարցեր:

Հասկացաք, որ խոսքը, այսպես ասած, ոչ կառավարական խմբերի շփումների մասին է, որոնք, ինչպես առիթ եմ ունեցել գնահատելու, այլ բան չեն, քան Ադրբեջանի փափուկ ուժի մեխանիզմ:

Խոշոր հաշվով, խորհրդարանի ընտրության քվեարկությունից մեկ շաբաթ անց, Հիքմեթ Հաջիևը, թերևս Հայաստան է ժամանել այն ճանապարհային քարտեզը քննարկելու, որով նախատեսվում է վճարել այն քաղաքական գինը, ինչի դիմաց պաշտոնական Բաքուն այս ընթացքում դրսևորել է Երևանի նախընտրական քարոզչությանը նպաստող վարքագիծ:

Ես նշեցի, թե ինչի հետևից է եկել Հաջիևը, ու մատնանշեցի պահը, թե՝ երբ է նա եկել: Նա եկել է այն օրը, երբ ԿԸՀ-ն պետք է հրապարակեր խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքը, որի ինտրիգը՝ ԲՀԿ-ի` ԱԺ անցնել-չանցնելն էր: Եթե ԲՀԿ-ն անցնում էր, ապա ՔՊ համար ոչ միայն սահմանադրական մեծամասնությունն էր դառնում անհասանելի, այլ նաև՝ 3/5-րդը, ինչը իրավիճակ էր փոխում Հայաստանում էապես: Դա է Հաջիևին այդ որոշման հրապարակումից ժամեր առաջ բերել Հայաստան: Ես չեմ բացառում անգամ, որ Հաջիևը բերել էր՝ ընդհուպ վերջնագիր: Նրա այցից և ԱԽ քարտուղարի հետ հանդիպումից մի քանի ժամ անց ԿԸՀ հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930