Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» լավագույն խաղացող
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարի» լավագույն խաղացող ավարտված մրցաշրջանի արդյունքում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայություն
26-ամյա կիսապաշտպանը ստացել է քվեարկության մասնակցած երկրպագուների ձայների 35,26 տոկոսը։ Անցած մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։
Քվեարկության արդյունքում՝ երկրորդ տեղում է հարձակվող Ջոն Կորդոբան (27,04 տոկոս), երրորդ տեղում է դարպասապահ Ստանիսլավ Ագկացեւը (15,70)։
Ռուսաստանի առաջնությունում «Կրասնոդարը» 66 միավորով գրավել է երկրորդ տեղում՝ չեմպիոն «Զենիթից» հետ մնալով 2 միավոր։

