Բաժիններ՝

Շարքայիններին ծեծելով փորձել է ինքնադրսևորվել

Հրամանատար Մզիկյանի կողմից շարքայինին ծեծի ենթարկելու գործը վարույթ է ընդունվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին փոխանցում է «Փաստինֆոն»:

Ըստ մեղադրանքի՝ թիվ N զորամասի հրամանատար Մկրտիչ Մզիկյանը, 2013թ. փետրվարի 3-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանը,  ծեծի է ենթարկել շարքային  Եփրեմյանին:

Բացի այդ, օրեր անց՝ 2013թ փետրվարի 7-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, խստապահանջ հրամանատարի տպավորություն թողնելու, ենթակա անձնակազմի մոտ անառարկելի հեղինակություն ձեռք բերելու նպատակով վիրավորական արտահայտություն է արել արթուն հերթափոխի դիտորդ, շարքային Ստեփանյանի հասցեին, ապա՝ ծեծի  ենթարկել՝ ապտակել, բռունցքով մի քանի անգամ հարվածել Ստեփանյանին։

Մկրտիչ Մզիկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս