Բաժիններ՝

Իսպանիայի հավաքականի մարզիչը հայտարարություն է արել Յամալի վերաբերյալ

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն աշխարհի 2026 թվականի առաջնությունում իր թիմի մեկնարկային խաղից առաջ գնահատել է կատալոնական «Բարսելոնայի» 18-ամյա աստղ Լամին Յամալի ֆիզիկական վիճակը։

​«Նա ապաքինվում է նախատեսված ժամանակացույցից ավելի արագ։ Օրեցօր Լամինն իրեն ավելի լավ է զգում։ Կարծում եմ՝ Յամալն օպտիմալ մարզավիճակում կմոտենա Մունդիալի մեր մեկնարկային հանդիպմանը»,- գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն։

​Մունդիալի խմբային փուլի առաջին խաղում «Կարմիր ֆուրիան» կմրցի Կաբո Վերդեի ընտրանու դեմ։ Այդ հանդիպումը կկայանա հունիսի 15-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930