Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի՝ ռուսական արտադրության An-32 տրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել։
Այս մասին հայտնում է Times of India-ն՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ասամում նահանգի Ջորհատ ավիաբազայում՝ վայրէջք կատարելու ժամանակ։
Հաստատելով միջադեպը՝ Հնդկաստանի պաշտպանության նախարարության փոխգնդապետ Մ. Ռավատն ասել է․ «IAF An-32-ը վթարի է ենթարկվել Ջորհատի ավիաբազայում վայրէջք կատարելիս։ Կորուստները ճշտվում են»։
Նշվում է, որ վթարից հետո Ջորհատում վթարի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են ընթանում։
Հաղորդվում է, որ վթարի պատճառը պարզելու համար ստեղծվել է հետաքննական հանձնաժողով։

