Բաժիններ՝

Աշխարհի առաջնության ժամանակ Անգլիայի հավաքականից գողացել են գնդակներն ու խաղակոշիկները

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկները գողացել են այն մեքենայից, որով նրանք գնում էին Կանզաս Սիթիի մարզական բազա։

«Անգլիայի հավաքականը հանդուգն գողության զոհ է դարձել աշխարհի առաջնության առաջին խաղից առաջ։

Ֆլորիդայից Կանզաս Սիթիի թիմի մարզաբազա ուղևորվող ֆուրգոնից գողացել են խաղային մարզակոշիկները, մրցաշարի պաշտոնական գնդակները և մարզման կարևոր սարքավորումները»,-գրում է Daily Mail-ը։

Ամբողջ բեռից մնացել է միայն մեկ ֆուտբոլային գնդակ։

Հավաքականի անձնակազմը հրատապ կարգով փորձում է գողացված իրերը փոխարինել, որպեսզի հունիսի 17-ին սպասվող Խորվաթիայի դեմ խաղի նախապատրաստությունը չձախողվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930