Բաժիններ՝

Ոստիկանները թաքցնու՞մ են 3 եղբայրներին դանակահարածներին (տեսանյութ)

Հունիսի 23-ին  երեկոյան Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում տեղի ունեցած դանակահարությանարդյունքում հիվանդանոց տեղափոխված Սիմոն Հովհաննիսյանը նոր էր վերադարձել ծառայությունից:  Ինչպես գրում է yerkir.am-ը, Տիգրան և Սիմոն Հովհաննիսյանների հոր՝ Արթուրի խոսքով ոստիկանները  բաց են թողել իր որդիներին և եղբոր որդուն՝ Իսրայելին  դանակահարածներին, փոխարենը բռնել երկու խեղճ ու կրակի, ովքեր մասնակցել են վիճաբանությանը, սակայն դանակահարության հետ կապ չունեն:

Ի դեպ, թեև Տիգրան և Սիմոն Հովհաննիսյանների վիճակը կայուն է և նրանք կարողացել են անգամ դեպքի վերաբերյալ մանրամասներ պատմել yerkir.am-իլրագրողին, սակայն մինչ այժմ նրանք չեն հարցաքննվել, ավելին ոստիկանությունից որևէ մեկը չի զրուցել նրանց հարազատների հետ:

«Ոստիկանները գիտեն իրական մեղավորին, բայց թաքցնում են, թող անուններն ասեն, հակառակ դեպքում կգնամ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտ»,-yerkir.am-ի հետ զրույցում ասել է Արթուրը:

Արթուրի կինը՝ տիկին Վարդիթերն էլ պատմել է, որ տղաներին ոչ միայն  ծեծել են , այլև  ծիծաղել նրանց վրա : Ըստ նրա’ դանակը փորձել են մտցնել մեծ տղայի’ Տիգրանի սիրտը, սակայն վերջինս ձեռքերով պահել է դանակը, ինչի արդյունքում խորը վնասվածքներ է  ստացել: Նա հնարավոր է այսօր վիրահատության  ենթարկվի:

Իսկ Սիմոն Հովհաննիսյանն արդեն վիրահատվել է: Ներկայումս նրա վիճակը միջին ծանրության է:

Մանրամասները՝  yerkir.am-ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս