Եթե Ծառուկյանին գործարք առաջարկեի, ծնկաչոք ընդառաջ կգար, ստոյկա տալով կգար. Նիկոլ Փաշինյան
Կառավարության հերթական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպեց լրագրողների հետ։ Հետընտրական ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը նույնն է մնացել․ հարցադրումներին ի պատասխան՝ նա դարձյալ մեղադրանքների տարափ լցրեց իր քաղաքական մրցակիցների հասցեին։
Հերթական դրվագը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող լրագրողի հարցն էր․
– Պարո՛ն Փաշինյան, փաստորեն, վերահաշվարկի արդյունքում, ամեն դեպքում, այս պահի դրությամբ, կարծես պատկերը փոխվում է․ ինչպես հայտնում են՝ «Բարգավաճ Հայաստանը», կարծես, մտնում է խորհրդարան։ Այս ամենից դատելով՝ կարո՞ղ ենք եզրակացնել և ընդունո՞ւմ եք, որ, ամեն դեպքում, խախտումներ կամ թերություններ են եղել, որի հետևանքով մի խոշոր ուժ, որ պետք է մտներ խորհրդարան, չի մտնում:
Տեղեկություններ հրապարակվեցին, նաև ձեր նախկին թիմակիցը հարցազրույց տվեց, ասաց, որ դուք ընտրություններից առաջ փորձել եք ընդդիմադիրներին առաջարկ ներկայացնել՝ գործարքի գնալ ․ կա՞ նման բան, թե՞ ոչ։
– Ընդհանրապես, էդ, որ ասում են` առաջարկել են գործարք, թող ասեն՝ ո՞վ ում, ո՞վ ում:
– Գագիկ Ծառուկյանին:
– Գագիկ Ծառուկյանին, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար։ Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում, բացի գործարքից․․․ Հայաստանում իրեն գործարք առաջարկող չի եղել, դրա համար որբի նման ընկել է աշխարհե աշխարհ, տարբեր տեղերում գործարք է բան արել, փնտրել, գտել։ Հետո պարզվել է՝ ընդամենը իրեն բան են արել, հավաքագրել են, ինքը դրանից տեղյակ էլ չի։ Ասենք՝ ո՞վ է գործարք առաջարկել Գագիկ Ծառուկյանին։
Գագիկ Ծառուկյանը կխնդրի, որ ես գործարք․․․ Ստոյկա կտա Գագիկ Ծառուկյանը։ Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա․ որ ես գործարք առաջարկեմ իրեն։ Էդ ինչի՞ մասին է խոսքը։
Ինչ վերաբերում է խախտումներին՝ ուրեմն, ես գիտեմ մի բան՝ Քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100 %-ով օրգանիկ քվե, մյուս ուժերը ստացել են 100 %-ով ընտրակաշառքով քվե՝ առնվազն մինչև այն շեմը, որը պետք է․․․ կարող է իրենց տնեցիներին փող չեն տվել, չնայած էդ էլ եմ կասկածում։
Մանրամասները՝ տեսանյութում

