Իրենց որ թափ տան՝ մեծ կտորն ականջն է մնալու, արդեն մնացել է՝ ցանկացած հանգուցյալ ունի տապանաքար. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հարցին, որ՝ դեռ փետրվար ամսին ընդդիմադիրների հետ կապված նշել էիք՝ ընտրություններից հետո նրանց էջը փակված է լինելու, որ նախկին նախագահները, քրեաօլիգարխիկները քաղաքականությամբ չեն զբաղվելու, փաստորեն սա էլ չկարողացաք անել, Փաշինյանն արձագանքել է.

«Ով է ասում՝ չկարողացա, թույլ տվեք պատասխանատու ասել, որ էդ էջը փակված է: «Սասունցի Դավիթ» էպոսը հիշո՞ւմ եք, որ ասում է՝ «հլը մի հատ քեզ թափ տուր», որ մի հատ իրանց թափ տամ, մեծ կտոր ականջն է մնալու, և արդեն մնացել է»:

Հակադարձմանը, որ Սամվել Կարապետյանի ուժը երկրորդն է, Ռոբերտ Քոչարյանը խմբակցություն ունի, Գագիկ Ծառուկյանն էլ գուցե ունենա, Փաշինյանը պատասխանել է.

«Ցանկացած հանգուցյալ ունի տապանաքար»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930