Եթե որոշեն ՀԱՊԿ-ից հեռացնեն՝ կընդունենք ի գիտություն. Արտահանման դեֆիցիտ ունենք, պետք է ապահովենք. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի անդամավճարների չվճարման և դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ հայտարարություններին։

«ՀԱՊԿ-ի հետ կապված չեմ կարող մեկնաբանություն անել։ Ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա և գործում է։ Եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն։ Ուրիշ բան անելու չունենք»,- ասել է նա:

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը՝ երկու տարվա ընթացքում Հայաստանի կողմից անդամավճարներ չվճարելու պատճառով:

Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։ 

Կարդացեք նաև

Իսկ հարցին՝ արդյո՞ք կա հաշվարկ, թե ինչ գումարի ապրանք է ընկել ռուսական սահմանափակումների տակ, Փաշինյանը նշել է, որ ունենք անսահմանափակ շուկա, և պետք է ավելացնել արտադրության ծավալները, որպեսզի հասանելի շուկաներում հնարավոր լինի հայկական ապրանքներն իրացնել:

«Մնացածն աշխատանքային հարցեր են, հընթացս կքննարկվեն, մենք ունենք ապրանքային դեֆիցիտ՝ արտահանում ապահովելու համար»,- պարզաբանել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930