Բաժիններ՝

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Հարավաֆրիկյան Հանրապետության ոստիկանությունը հայտնել է, որ Յոհաննեսբուրգի շրջաններից մեկում հունիսի 9-ի երեկոյան զանգվածային կրակոցների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք կին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ոստիկանության տեղեկացմամբ՝ կրակոցներից վիրավորվել է ևս ինը մարդ, կասկածյալների որոնումը շարունակվում է։

«Ենթադրվում է, որ ավելի քան 10 կասկածյալ սպիտակ Toyota Quantum մակնիշի մեքենայից իջել են Քլիվլենդի բենզալցակայանի մոտ։ Կասկածյալները, ենթադրաբար, անօրինական ձևով կառուցված բնակավայր են մտել երկու մուտքերով և տեղաշարժվել բնակավայրում՝ կրակ բացելով բնակիչների և համայնքի անդամների վրա մի քանի վայրում, որից հետո նույն մեքենայով փախել են դեպքի վայրից», – հայտնել է ոստիկանությունը։

Ոստիկանության հայտարարության մեջ նաև նշվում է, որ «հարձակման դրդապատճառը ներկայում անհայտ է և կազմում է ընթացիկ հետաքննության մաս»։

ՀԱՀ-ն ​​աշխարհում ունի սպանությունների ամենաբարձր ցուցանիշներից մեկը․ երկրում օրական միջինում մոտ 60 մարդ է սպանվում։

Անօրինական ձևով կառուցված բնակավայրերում կրակոցները շատ տարածված են և երբեմն կապված են ավազակախմբերի բռնության և անձնական վեճերի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930