Դանակահարություն և ծեծկռտուք Արարատի մարզում. կա 3 վիրավոր
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ հունիսի 23-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օր՝ ժամը 23:40-ի սահմաններում, Մասիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգել են, որ աջ թոքի մասում ստացած սուր կտրող-ծակող առարկայի հարվածից իրենց մոտ է տեղափոխվել Մարմարաշեն գյուղի բնակիչ, 23-ամյա Իսրայել Հովհաննիսյանը, իսկ թոքի, ոտքի և ձեռքի մասում ստացած վնասվածքներով՝ նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Սիմոն Հովհաննիսյանը: Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, գյուղում կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, որն ավարտվել է դանակահարությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ Մասիսի ոստիկաները պարզում էին դեպքի հանգամանքները, գլխի մասում ստացած վնասվածքով հիվանդանոց է բերվում նույն գյուղի բնակիչ, 18-ամյա Պարույր Հակոբյանը: Պարզվում է, որ նա նույնպես եղել է այդ վիճաբանության վայրում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում