Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, կբնութագրեմ ընդամենը մեկ բառով՝ սրիկայություն. Իվետա Տոնոյան

Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, կբնութագրեմ ընդամենը մեկ բառով՝ սրիկայություն, այս մասին հայտարարել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Այն օրերին, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլոր իրավական գործիքների կիրառմամբ պայքարում է իր դեմ իրականացվող հրեշավոր անարդարության դեմ՝ յուրաքանչյուր ընտրողի քվեն պաշտպանելու, վերահաշվարկներ իրականացնելու և անցած ընտրություններում ժողովրդի կամարտահայտության իրական պատկերը վերականգնելու համար, նախկին քպական Հովիկ Աղազարյանը զբաղված է, մեղմ ասած, անպարկեշտ բամբասանքով։ Պատվերի նպատակը նույնիսկ էական չէ։

«Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ»,- նշել է Տոնոյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930