Իրանը Հորմուզի նեղուցի շրջանում պարեկային առաքելություն իրականացնող ամերիկյան «Apache» մարտական ուղղաթիռ է խոցել․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցի շրջանում պարեկային առաքելություն իրականացնող ամերիկյան «Apache» մարտական ուղղաթիռ է խոցել։
«Մեր մեծ բանակը ինձ տեղեկացրել է, որ անցած գիշեր իրանցիները խոցել են մեր ամենաժամանակակից մարտական «Apache» ուղղաթիռներից մեկը։ Դեպքին մասնակցած երկու օդաչուներն անվտանգ են և չեն տուժել։ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները պետք է արձագանքի այս հարձակմանը», — նշել է Թրամփը։

