ԵՄ-ն առաջին անգամ կարգելի Ռուսաստանի հետ ձկնաբուծական արտադրանքի, մասնավորապես՝ ձողաձկան առևտուրը. ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն առաջին անգամ կարգելի Ռուսաստանի հետ ձկնաբուծական արտադրանքի, մասնավորապես՝ ձողաձկան առևտուրը: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ներկայացնելով նոր պատժամիջոցների նախագիծը, որը ԵՄ արտգործնախարարները կքննարկեն հունիսի 15-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ-ն առաջարկել է արգելել մի շարք ապրանքների ներմուծումը Ռուսաստան՝ տարեկան ընդհանուր 60 միլիոն եվրո արժողությամբ: Այս ցանկում կներառվեն մետաղներն ու համաձուլվածքները, ինչպես նաև պահեստամասերը։ Բացի այդ, ԵՄ-ն առաջին անգամ կարգելի Ռուսաստանի հետ ձկնաբուծական արտադրանքի, մասնավորապես՝ ձողաձկան առևտուրը։ Այս սահմանափակումները կկիրառվեն նաև Բելառուսի դեմ»,- ասել է ֆոն դեր Լայենը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930