Բաժիններ՝

Ղրղըզստանը դուրս է բերվել ԵՄ ավիացիոն «սև ցուցակից»

Ղրղըզստանը դուրս է բերվել ԵՄ ավիացիոն «սև ցուցակից», – հաղորդում է AFP գործակալությունը։ Ղրղըզստանի նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ երկրում գրանցված ավիաընկերությունները «սև ցուցակից» դուրս բերելու մասին պաշտոնական Բիշքեկին տեղեկացրել են ԵՄ տրանսպորտային գերատեսչությունից՝ հատուկ նամակով։

«Սա պատմական իրադարձություն է և մեծ հաղթանակ, որը նոր հեռանկարներ կստեղծի մեր երկրում ավիացիայի զարգացման համար», – հայտարարել է Ղրղըզստանի նախագահի աշխատակազմը։

Ղրղըզստանը ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» ընդգրկվել էր 2006 թվականին՝ թռիչքների անվտանգության ապահովման հետ կապված Բրյուսելում առկա մտավախությունների պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930