ԳՇ պետն անուղղակի հաստատեց` «անկլավները» հանձնվելու են

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը լրագրողների հետ ճեպազրույցում հերթական անգամ հորդորել է, որ իրեն չտան հարցեր Նիկոլ Փաշինյանի կողմից  արցախցիներին թիրախավորելու մասին՝ հիշեցնելով իր զբաղեցրած ռազմական պաշտոնը:

«ՀՀ վարչապետն այդպիսի բան չի ասել, որ՝ դու արցախցի ես, ես հայ եմ, զբաղեցնում եմ պատասխանատու պաշտոն՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, և ես կատարում եմ իմ առջև դրված խնդիրները»,- ընդգծել է նա:

Անդրադառնալով սահմանազատման  և սահմանագծման գործընթացին, Էդվարդ Ասրյանը նշել է, որ այդ աշխատանքներն ունեն  հիմք՝ համապատասխան քարտեզը:

«Գլխավոր շտաբը տիրապետում է այդ քարտեզին, և դրա պահանջներով մենք մեր աշխատանքներն իրականացնում ենք: Հանձնաժողովի կազմում կա նաև ԶՈւ ներկայացուցիչ, ով շատ լավ է տիրապետում ռազմական քարտեզագրությանը, գիտի այդ քարտեզի բոլոր պահանջները»,- ասել նա՝ շեշտելով, որ ՀՀ տարածքը 29743 քմ է:

Կարդացեք նաև

«Ոչ մի թիզ հող չի հանձնվելու: Եթե այդ անկլավները ՀՀ 29743 քկմ-ի մեջ են մտնում, մի միլիմետր հող չի հանձնվելու»,- շեշտել է ԳՇ պետը:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից մի առիթով հայտնել էին, որ «ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն առաջնորդվում է 1975 թ ԽՍՀՄ 1։100000 մասշտաբի տեղագրական քարտեզով, որն ունի իրավական ուժ»:

168.am-ն էլ գրել էր, որ  ՀՀ փաստացի տարածքը 29.743 քկմ չէ, քանի որ, ըստ Փաշինյանի հոդվածի, դրա մեջ է մտնում նաև օկուպացված 200 քկմ-ն, որը չի վերականգնվել, ինչի մասին Էդվարդ Ասրյանը չի խոսում: Փոխարենն ասում է, որ եթե «անկլավները» դրա մեջ մտնեն, չեն հանձնվի, լավ իմանալով, որ Փաշինյանը հայտարարել է՝ Տավուշի 3 գյուղերը և Տիգրանաշենը հանձնվելու են: Այսինքն, Էդվարդ Ասրյանը նույն բանն ասում է անուղղակի ձևով:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930