Ադրբեջանի «երկաթե բռունցքը» հինգ տարվա ընթացքում բուժել է ՀՀ քաղաքացիների 57 տոկոսին. Թոֆիկ Զուլֆուգարով
Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների առաջին արդյունքների հրապարակումից հետո շնորհավորել է ադրբեջանցիներին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Շնորհավորում եմ Ադրբեջանի քաղաքացիներին այն առիթով, որ «երկաթե բռունցքը» հինգ տարվա ընթացքում «միացում» կոչվող «քաղաքական շիզոֆրենիայից» բուժել է ՀՀ քաղաքացիների 57 տոկոսին։ Պետք է շարունակել բուժման գործընթացը»։
Նշենք, որ ադրբեջանական մամուլը ինտենսիվորեն լուսաբանում է հայաստանյան ընտրությունները, դրանց արդյունքները՝ Փաշինյանը այսպես կոչված վերընտրությունը որակելով, որպես սեփական հաղթանակ։

