Բաժիններ՝

Տներ է գնել Լոնդոնում և ԱՄՆ-ում. մամուլ

««Ժամանակի» հավաստի տեղեկություններով՝ «Դատաիրավական ԾԻԳ»-ի տնօրեն Արթուր Թունյանը վերջին տարիներին արտասահմանում երկու թանկարժեք տուն է գնել»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Մեզ հաջողվեց պարզել, որ նա տներից մեկը ձեռք է բերել Լոնդոնում, մյուսը՝ ԱՄՆ-ի խոշոր քաղաքներից մեկում: Ա. Թունյանը մեզ հետ հեռախոսազրույցում չհերքեց այս փաստը՝ ընդամենն ասաց. «Դե, ինչ ասեմ»: Ի դեպ, այս ԾԻԳ-ն ու իր տնօրենը հանրությանը հայտնի դարձան ԱԺ-ում ՎՊ 2012 թ. հաշվետվության քննարկման ժամանակ: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված չարաշահումներից ու խախտումներից ՎՊ-ն միայն «Դատաիրավական ԾԻԳ»-ի հայտնաբերածներն է ուղարկել դատախազություն»:

Լուսանկարը՝ hetq.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս