Գորիսի քաղաքապետի ցանկությունը. «Ուզում եմ, որ Սուրեն Խաչատրյանը վերադառնա»
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն արդյոք իր պաշտոնին վերադառնալու հնարավորություն ունի՝ ԳԱԼԱ-ի լրագրողի այս հարցին ի պատասխան, Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը պատասխանել է. «Ես չգիտեմ, դա կառավարությունն է որոշելու, պարզապես ես կուզեմ, որ ինքը վերադառնա»:
Ս. Խաչատրյանին դարձյալ մարզպետի պաշտոնում տեսնելու ցանկությունը Գորիսի քաղաքապետը մեկնաբանում է այսպես. «Որովհետև ինքը բոլոր տնտեսական ցուցանիշները, կազմակերպչական գործողությունները նորմալ են իրա մոտ»: Նելսոն Ոսկանյանը չի թաքցրել նաև այն հանգամանքը, որ Խաչատրյանը ընտրություններին բավականին լավ է աշխատել ՀՀԿ-ի համար, և մասնավորապես փետրվարին կայացած նախագահական ընտրություններում ապահովել Սյունիքի մարզում Սերժ Սարգսյանի հաղթանակը: «Դա էլ է հավատի աղբյուր»,- ասել է Նելսոն Ոսկանյանը:
Գորիսի քաղաքապետը հայտնել է, որ երեք օր առաջ է հանդիպել Սուրիկ Խաչատրյանին: Վերջինիս տրամադրությունը նորմալ է եղել: «Գորիսեցիները հարգանքով են վերաբերվում նրա նկատմամբ, ինքը մեծ ավանդ ունի: Ես չէի ուզենա, որ այս դեպքը պատահած լիներ, դե պատահել է, և ինձ թվում է, որ ամեն ինչը իրա տեղը կդրվի»,- մեզ հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետը:
Կարդացեք այստեղ.