Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան նկատառումներից բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվում անվտանգության միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներովշ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Նա շատ սերտորեն ներգրավված է գործընթացներում և ազդում է երկրում իրադարձությունների զարգացման վրա՝ իր ձեռքում պահելով կառավարման ղեկը։ Սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, համապատասխան մարմինները խորհուրդ չեն տալիս ավելի մեծ չափով անձամբ հայտնվել հանրության մեջ»,- հայտարարել է նախարարը լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքին։

Միևնույն ժամանակ, Արաղչին հավելել է, որ Իրանի կառավարությունը մշտական կապ է պահպանում երկրի առաջնորդի հետ։

Իրանի գերագույն առաջնորդի գրասենյակի արարողակարգային ծառայության ղեկավար Մազահեր Հոսեյնին ավելի վաղ հայտնել էր, որ Մոջթաբա Խամենեին ապաքինվում է. նա ունեցել է մեջքի, ծնկի վնասվածք, ինչպես նաև պատռված վերք ականջի հետևում։

Հիշեցնենք, որ Մոջթաբա Խամենեին գերագույն առաջնորդի պաշտոնում փոխարինել է իր հորը՝ Ալի Խամենեիին, ով զոհվել էր փետրվարի 28-ին սկսված Իրանին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հենց առաջին օրը։ Նոր առաջնորդը մարտի 9-ի գիշերը բարձրագույն ղեկավար պաշտոնում ընտրվելու պահից ի վեր դեռևս չի հայտնվել հանրության առջև, սակայն այդ ժամանակվանից ի վեր նրա մամուլի ծառայությունը առաջնորդի անունից մի քանի ուղերձ է հրապարակել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930