Բաժիններ՝

Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներ

Առնվազն 21 մարդ է զոհվել, և տասնյակ մարդիկ վիրավորվել են Հնդկաստանի մայրաքաղաքի հարավային Դելի թաղամասում գտնվող բազմահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է BBC-ն:

Զոհերից շատերը օտարերկրացիներ են եղել, այդ թվում՝ Հարավային Ասիայի և Աֆրիկայի երկրների քաղաքացիներ, ովքեր մեկնել էին Հնդկաստան բուժման նպատակով կամ ուղեկցում էին խնամք ստացող հարազատներին, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Մալվիա Նագար շրջանում գտնվող շենքը, ըստ տեղեկությունների, գործել է որպես հյուրատուն (B&B)՝ սպասարկելով մոտակա մասնավոր հիվանդանոցում բուժում ստացող պացիենտներին և նրանց հարազատներին:

Ավելի քան 40 մարդ փրկվել և տեղափոխվել է հիվանդանոց: Դեռևս հայտնի չէ, թե հրդեհի բռնկման պահին քանի մարդ է եղել շենքի ներսում: Դրա պատճառը նույնպես դեռ պարզված չէ:

Իշխանությունները դեռևս չեն հրապարակել զոհվածների ամբողջական ցուցակը կամ պաշտոնապես չեն նույնականացրել զոհերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930