Լիբանանն ու Իսրայելը համաձայնել են պահպանել հրադադարը. Պետդեպ
Լիբանանն ու Իսրայելը ԱՄՆ–ում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնել են պահպանել հրադադարը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Հրադադարի պահպանումը կախված է «Հզբոլլահի» կողմից կրակի լիակատար դադարեցումից և Լիտանի գետից հարավ գտնվող տարածքներից նրա բոլոր մարտիկների դուրսբերումից»,–նշված է հաղորդագրութան մեջ։
Լիբանանը և Իսրայելը համաձայնել են նաև ստեղծել առանձին գոտիներ, որոնք կգտնվեն բացառապես Լիբանանի զինված ուժերի վերահսկողության ներքո։



