Ո՞ր պահին խզում առաջացավ Վեհափառի ու Նիկոլ Փաշինյանի միջև. Ամենայն Հայոց կաթողիկոսի պատասխանը

Վեհափառը լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանը խոսել է Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն վերագրվող մեղքի՝ կուսակրոնության ուխտը խախտելու և զավակ ունենալու փաստի մասին:

«Եթե որևէ հանցանք և մեղք վերագրվում է որևէ եկեղեցականի՝ այն պետք է ներկայացվի համապատասխան ատյաններին, և այնտեղ այդ հարցը քննության է առնվում, և համապատասխան որոշում կայացվում, սա է սկզբունքը: Որևիցե առումով ես ճիշտ չեմ գտնում, որ եկեղեցականները պետք է առանձին մեղադրանքներին անդրադառնան, պատասխաններ հնչեցնեն: Մեկ ատյան կա՝ եկեղեցական ատյանն է, որտեղ եկեղեցականը բոլոր հարցերին կպատասխանի՝ լինի արդար թե զրպարտչական: Եթե այդպիսի մեղադրանք  է հնչեցնում Հայոց կաթողիկոսին, ուրեմն՝ պետք է հարգի եկեղեցու կարգուկանոնը և դրա համաձայն գործի»,- շեշտել է Գարեգին Երկրորդը:

Իսկ թե ո՞ր պահին անջրպետ առաջացավ իր և  Նիկոլ Փաշինյանի միջև, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ առաջ եկավ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը, արդեն իսկ ձևավորվեց հակաեկեղեցական շարժում՝ Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով:

«Իսկ թե ինչու,  երբ Եկեղեցու և իշխանության միջև  հարաբերությունները լարվեցին, իշխանությունն ունի հստակ մի համոզում, որն արտահայտվել է եպիսկոպոսների հետ վարչապետի հետ հանդիպման ընթացքում՝ նրա իսկ կողմից: Այդ արտահայտությունը հետևյալն է՝ երբ եկեղեցին պատմության ընթացքում եղել  է զորեղ, վտանգ է հանդիսացել Հայոց պետականությանը»,- ասել է Վեհափառը և հայտնել,  որ դարձյալ շարունակվել է իրենց աշխատանքն ու գործունեությունը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930