Հունգարիայի վարչապետը որոշել է փոխել սահմանադրությունը՝ նախագահին պաշտոնանկ անելու համար

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ մտադիր է փոփոխություն մտցնել սահմանադրության մեջ՝ երկրի նախագահին պաշտոնից հեռացնելու համար, հայտնում է Bloomberg գործակալությունը։

Նա համապատասխան հայտարարությունն արել է նախագահ Տամաշ Շույոկի հետ հանդիպումից հետո, այն բանից հետո, երբ մայիսի 31-ին լրացել է վերջնաժամկետը, որը Մադյարը սահմանել էր պետության ղեկավարի հրաժարականի համար։

Վարչապետը նշել է, որ կտեղեկացնի խորհրդարանականներին այն մասին, թե ինչպես է իր կառավարությունը մտադիր գործել՝ նախագահի հրաժարականին հասնելու համար։

Իր հերթին Շույոկը կրկին բացառել է կամավոր հրաժարականը։

Ընտրություններում հաղթելուց հետո Մադյարը հայտարարել էր, որ Հունգարիայի նախագահը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է հրաժարական տան մինչև մայիսի 31-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930