Իրանը հերքել է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ համաձայնագրի բովանդակության մասին Axios-ի տեղեկությունը
Իրանական Mehr գործակալության տեղեկացված աղբյուրը հերքել է ամերիկյան Axios պարբերականի հաղորդումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև առաջարկվող համաձայնագրի բովանդակության մասին՝ այն անվանելով ԱՄՆ-ի դիրքորոշման արտացոլում։
Mehr-ի հետ զրույցում աղբյուրը նշել է, որ այդ պնդումները արտացոլում են ամերիկյան կողմի տեսակետը և չեն կարող հաստատվել Իրանի կողմից։
Axios-ը ավելի վաղ հայտնել էր, որ առաջարկվող համաձայնագիրը նախատեսում է երկու կողմերի միջև հրադադարի ռեժիմի երկարաձգում 60 օրով, Հորմուզի նեղուցի աշխատանքի վերսկսում առանց տարանցման վճարի և Իրանի կողմից նեղուցում ծովային ականների հեռացում։
Թեհրանում գտնվող աղբյուրը մերժել է հրապարակված մանրամասները և հերքել, որ դրանք արտացոլում են Իրանի դիրքորոշումը։



